«Այուրվեդան կյանքս հարստացրել է դեղաբույսերի հիասքանչ բույրերով և բացահայտել բազմաթիվ հրաշալի բժշկումների գաղտնիքներ: Հուսով եմ մեր բնական, էկոլոգիապես մաքուր ապրանքները կմտնեն ձեր կյանք, կհարստացնեն ձեր աշխարհը, կդարձնեն այն ավելի գեղեցիկ ու առողջ»- Զառա Ակունց
Զառա Ակունցը ծնունդով Հայաստանից է և սերում է Հայաստանի ամենահայտնի բժշկական տոհմից՝ Ակունցների ընտանիքից։ Զառայի համար բնական էր ընտրել բժշկի մասնագիտությունը՝ որպես ընտանեկան ավանդույթների շարունակություն։ Գերազանցությամբ ավարտելով բժշկական համալսարանը նա շարունակեց ուսումը Ռուսաստանում, այնուհետև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում և Հնդկաստանում։
Զառան Այուրվեդայի միակ մասնագետն է Հայաստանում և առաջինն էր, ով հանրահռչակեց յոգան՝ ստեղծելով առաջին Այուրվեդայի և Յոգայի կենտրոնը Հայաստանում՝ «Էկո»-ն: Բժիշկ Ակունցը դարձավ առաջին և միակ պրանիկ բուժողը Հայաստանում՝ ստանալով իր գիտելիքները անմիջապես այդ ուսմունքի հիմնադիրի՝ Գրանդ Մաստեր Չոա Կոկ Սուի առաջին աշակերտից:
Զառա Ակունցը Հայաստանում և տարբեր երկրներում տպագրված 36 գիտական հոդվածների հեղինակ է:
Նա շատ է ճանապարհորդում և իր գիտելիքները այլընտրանքային բժշկության ասպարեզում տարածում է աշխարհով մեկ:
Զառա Ակունցը 3 շատ սիրված հեռուստանախագծերի հեղինակ և վարող է եղել։ «Կանանց աշխարհը՝ աշխարհի կանայք» (հեռարձակվել է 2007 թվականից Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ և «Արարատ» պետական մշակութային ալիքով), «Բուժում է բնությունը» («Արարատ» պետական մշակութային ալիք)) և «Ավանդական բժշկության գաղտնիքները» (Երկիր-Մեդիա ալիք)։ Հաղորդումները հեռարձակվել են ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ ԱՄՆ-ում։
Զառա Ակունցը նաև հաջողված նկարիչ է. Նրա նկարները ցուցադրվել են բազմաթիվ ցուցահանդեսներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և դրանք կարելի է տեսնել մասնավոր հավաքածուներում Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում:
Նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանում առողջ ապրելակերպի և Այուրվեդայի հանրահռչակման գործում։